LOGOS EXPO Center-ը, գիտակցելով առաջնահերթությունների կարևորությունը, հավատարիմ է մնում սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը և առողջ ու կիրթ հասարակության զարգացման ձգտմանը:
Մեր ընկերությունը իր գոյության առաջին տարիներից հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի մանկատներին աջակցությանը ՝ անհատույց հնարավորություն ընձեռելով ցուցահանդեսներում ցուցադրել նրանց սաների աշխատանքները։
LOGOS EXPO Center-ը որպես ավելի լավ կյանքի մեջ իր ներդրման առանձին ուղղություն ընտրել է մանկական կլինիկաների ուղղակի ֆինանսավորումը՝ մանկատան երեխաներին անհետաձգելի վիրահատություններ իրականացնելու համար:
Մենք համոզված ենք, որ հասարակության բարօրությանն ուղղված յուրաքանչյուր քայլ անխուսափելի շարժում է դեպի երկրի վրա ավելի լավ կյանք: