
Ցուցահանդեսի կատալոգ
Կրթություն և կարիերա EXPO 2024

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Հայաստան, Երևան, Իսրայելյան - 43/5
+37494617686
armenia@tm.org
armenia.tm.org
https://www.facebook.com/TMArmenia
Գիտակցության Ինստիտուտն իրագործում է Հայաստանում Տրանսցենդենտալ Մեդիտացիայի (ՏՄ) ծրագրերի ուսուցում: ՏՄ-ն պարզ, բնական մտավոր տեխնիկա է, որն օգնում է ազատվել սթրեսներից, խորը հանգստանալ, տալիս է էներգիայի և ստեղծարարության աճ, զարգացնում մտավոր ներունակություննեըը, ամրապնդում օրգանիզմի դիմադրողականությունը, բարելավում միջանձնային հարաբերությունները: Կյանքի տարբեր ոլորտներում ՏՄ-ի դրական ազդեցությունները փաստող շուրջ 700 գիտական հետազոտություններ են կատարվել աշխարհի 32 երկրների 250 համալսարաններոմ և գիտական կենտրոններում: ՏՄ-ն ներշնչանք, կրոն կամ փիլիսոփայություն չէ. տարբեր տարիքի, մշակույթների և կրոնների պատկանող ավելի քան 6 միլիոն մարդ սովորել է ՏՄ։

