
Ցուցահանդեսի կատալոգ
Կրթություն և կարիերա EXPO 2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան - 11
+37410556281
info@sportedu.am
Մտածի՛ր, գործի՛ր, նվաճի՛ր ՀՖԿՍՊԻ–ն իր բացառիկ տեղն ունի հայկական բարձրագույն կրթական համակարգում։ Մեր բուհում ստանալով մարզիչ–մանկավարժի կրթություն ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտները դառնում են ոլորտի առաջատար մասնագետներ։ ՀՖԿՍՊԻ–ում իրականացվում է եռաստիճան կրթություն, բուհում գործում է․ ➤ Բակալավրի 4 կրթական ծրագիր (4 տարի տևողությամբ) ➤ Մագիստրոսական 9 կրթական ծրագիր (1-1,5 տարի տևողությամբ) ➤ Հետբուհական 3 կրթական ծրագիր (3-5 տարի տևողությամբ)։ Բուհում կրթական ծրագրերն իրականացվում են Մարզչամանկավարժական և Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետներում։ Մասնագիտացումները՝ ➤ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ (բակալավրիատ, մագիստրատուրա) ➤ Փրկարարական գործ (բակալավրիատ) ➤ Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա (բակալավրիատ, մագիստրատուրա) ➤ Լրագրություն (բակալավրիատ, մագիստրատուրա) ➤ Հոգեբանություն (մագիստրատուրա) ➤ Սպորտային տուրիզմ (մագիստրատուրա) ➤ Կառավարում, շուկայագիտություն (մագիստրատուրա) ➤ Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ասպիրանտուրա) ➤ Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն (ասպիրանտուրա) ➤ Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա (ասպիրանտուրա)։ Մենք ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտների միջազգային ասոցիացիայի անդամ ենք, համագործակցում ենք ԱՊՀ և եվրոպական երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտների և համալսարանների, տեղական և միջազգային մարզական կազմակերպությունների և ֆեդերացիաների հետ։ Մենք հաստատուն քայլերով առաջ ենք ընթանում՝ կարևորելով ուսանողակենտրոն կրթությունը, գիտական հետազոտությունների արդիականացումը և իհարկե՝ կրթական ծրագրերի համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին։ Մենք ստեղծում են առողջ աշխարհ, ձևավորում ենք ինտելեկտուալ անհատականություն



