
Ցուցահանդեսի կատալոգ
Կրթություն և կարիերա EXPO 2024

Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Հայաստան, Երևան, Թումանյան - 42
+37410522020
info@bryusov.am
www.brusov.am
https://www.facebook.com/BrusovStateUniversity
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը ստեղծվել է 1935 թվականին՝ որպես «Երևանի երկամյա մանկավարժական ինստիտուտ՝ ռուսաց լեզվի մասնագետներ պատրաստելու համար»: Հետագայում՝ հարստացնելով լեզուների ներկապնակը հիմք է դրել Հայաստանում օտար լեզուների դասավանդմանն ու դրանց գործնական կիրառմանը։ Այսօր համալսարանում դասավանդվում է 19 օտար լեզու: ԲՊՀ-ի 4 ֆակուլտետներում ներկայացված են ինչպես բանասիրության, այնպես էլ հասարակական գիտությունների ոլորտի մի շարք մասնագիտություններ։ Ուսանողների ընդհանուր թիվը՝ 4484։