
Ցուցահանդեսի կատալոգ
Կրթություն և կարիերա EXPO 2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ)
Հայաստան, Երևան, Նալբանդյան - 128
+37410521720
info@asue.am
https://www.facebook.com/www.asue.am
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) տնտեսագիտական կրթություն առաջարկող միակ մասնագիտացված պետական բուհն է Հայաստանում։ Համալսարանն ունի շուրջ 9000 ուսանող և 700 աշխատակից: ՀՊՏՀ-ն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրեր կառավարման, ֆինանսների, մարքեթինգի, հաշվապահության, բիզնեսի կառավարման, միջազգային տնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, վիճակագրության, տվյալների գիտության և այլ մասնագիտություններով: ՀՊՏՀ-ն ընդգրկվել է TIMES Impact Ranking-ի, QS University Rankings EECA-ի, աշխարհի բուհերը վարկանշավորող UI GreenMetric World University Ranking-ի հեղինակավոր աղյուսակներում։


