OfflineEventAttendanceMode

Ցուցահանդեսի կատալոգ
Կրթություն և կարիերա EXPO 2024

Երևան, Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ - 10

+37411240136

info@eua.am

Հայաստանի եվրոպական համալսարանը (ՀԵՀ) միջազգային բուհ է, որն ունի պետության մասնակցությամբ հավատարմագրում, որտեղ ուսումնական գործընթացն իրականացվում է երկու լեզվով՝ հայերենով և անգլերենով։ Բուհ-ում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան կրթական համակարգ՝ ԲԱԿԱԼԱՎՐ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ: ՀԵՀ-ն ուսուցումը կազմակերպում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) գործիքակազմով` որակի ապահովման եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան։ Ընդհանուր իրականացվում է բակալավրի և մագիստրատուրայի 16 մասնագիտական կրթական ծրագրեր: Հայաստանի եվրոպական համալսարանը լինելով միակ բուհը Հայաստանից՝ 2018 թվականից հանդիսանում է Բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) անդամ՝ նպատակ ունենալով բարձրացնել բուհի մրցունակությունն ազգային և եվրոպական մակարդակներում: 2023 թվականից բուհն անդամակցում է Միջազգային կրթական և հետազոտական ալյանսին (IERA - International Education and Research Alliance)՝ հանդիսանալով միջազգային այդ հեղինակավոր կառույցի լիիրավ անդամ։ ՀԵՀ-ում սովորում են ուսանողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այստեղ իրականացվում են միջազգային բազում կրթական և հետազոտական ծրագրեր, այդ թվում՝ մեկ տասնյակից ավելի եվրոպական առաջադեմ կրթական կառույցների հետ իրականացվում են երկու դիպլոմ, փորձի փոխանակման, շարժունության և այլ կրթական ծրագրեր: Հիմնական ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են՝  Միջազգային բուհ  Պետական հավատարմագրում  Պետական նմուշի դիպլոմ  Կրթական ծրագրեր եվրոպական չափորոշիչներով  Երկու դիպլոմ և մասնագիտացման կրթական ծրագրեր եվրոպական առաջատար կրթական կազմակերպությունների հետ  Շարժունության ծրագրեր եվրոպական լավագույն բուհերի հետ  Բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) անդամ (միակը Հայաստանում)  Միջազգային կրթական և հետազոտական ալյանսի (IERA - International Education and Research Alliance) լիիրավ անդամ  Արտաքին գործընկերներ աշխարհի տարբեր երկրներում  Որակյալ կրթություն եվրոպական չափորոշիչներին և ուղենիշերին համապատասխան  Փոխանակման ծրագրեր եվրոպական և միջազգային հեղինակավոր բուհերի հետ  Անգլերենի խորացված ուսուցում  Մասնագիտական դասընթացների դասավանդում անգլերենով  Դասավանդման և ուսումնառության նորարական մեթոդներ: Գործում է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ բոլոր մասնագիտությունների համար, որի ՈՒՍՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆ է 1 ուսումնական տարի: ՀԵՀ-ն 2021 թվականին անցնելով ռեբրենդինգ՝ հանդես է գալիս նոր կարգախոսով՝ ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑԻ՛Ր ԱՊԱԳԱԴ ԱՅՍՕՐ: Այն ունի արտաքին գործընկեր աշխարհի տարբեր երկրներում: Կոորդինատներն են՝ ՀՀ, Երևան, Դավիթ Անհաղթի 10 +374 11 24 01 36, +374 10 24 00 38 info@eua.am www.eua.am Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/European.University.ARM Ինստագրամ՝ https://www.instagram.com/european_university_of_armenia/ Լինկդին՝ https://www.linkedin.com/school/european-university-of- armenia/mycompany/?viewAsMember=true Ներկայումս ՀԵՀ-ում գործում են հետևյալ մասնագիտությունները․  Տեղեկատվական տեխնոլոգիաներ  Տեղեկատվական համակարգեր  Տեղեկատվական անվտանգություն  Ինֆորմատիկա (Ռոբոտաշինություն և խելացի համակարգեր)  Կառավարում (Մենեջմենթ)  Տնտեսագիտություն և բիզնեսի զարգացում  Շուկայագիտություն (Մարքեթինգ)  Ֆինանսներ և բանկային գործ  Իրավագիտություն  Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն  Գրաֆիկական դիզայն  Ճարտարապետություն և լանդշաֆտային դիզայն  Հոգեբանություն  Զբոսաշրջություն և հյուրանոցային գործ  Լեզվաբանություն (Մասնագիտական թարգմանչություն)  Մասնագիտական մանկավարժություն (Անգլերեն լեզու և գրականություն):  Կրթության կառավարում: