OfflineEventAttendanceMode

Ցուցահանդեսի կատալոգ
Lady EXPO 2024

ԴՈՒՎԵՐԱ ՇՈԿՈ

Հայաստան, Երևան, Ամիրյան - 1

+37455612882

hasul7777@mail.ru

Բարի գալուստ duvera.choco֊ի մոգական աշխարհ, որտեղ շոկոլադը, չորամրգերն ու ընդեղենը համեղ ներդաշնակություն են ստեղծել։ Շոկոլադներ պատրաստելու գաղափարն առաջացել է 2024թ. փետրվարին, երբ պարզապես ցանկանում էի մարտի 8_ ի կապակցությամբ համեղ նվերներ պատրաստել հարազատներիս։ Եվ այսպես ապրիլի 7_ ին քրոջս հետ ստեղծեցինք duvera.choco _ն։ Իսկ ինչո՞ւ duvera, որովհետև այն չեխերենից թարգմանաբար նշանակում է Վստահություն։ Վստահությունը հաջողության գրավականն է, իսկ հաջողությունը` ձեռակերտ շոկոլադների կախարդանքը։ Յուրատեսակ շոկոլադներից բացի, պատրաստում ենք նաև շոկոլադապատ ելակներ և նուռ, ընդեղենով պատված արմավներ` խուրմաներ, անակնկալ սրտիկներ և գնդեր։ Մոտ ապագայում մեր ինստագրամյան էջում կազմակերպելու ենք տարբեր մրցույթներ, կունենանք շոկոլադային նոր համադրություններ։