OfflineEventAttendanceMode

Ցուցահանդեսի կատալոգ
Armenia EXPO 2025

Երևան, Հայաստան

ԿՈՄՖՈՐՏ Ռ և Վ

Հայաստան, Երևան, Օրբելի եղբայրների - 65

+37410226498

manager@comfort-rv.am

«Կոմֆորտ Ռ և Վ» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Այն Հայաստանում առաջատար կազմակերպություններից մեկն է, որը ներմուծում է շինարարական նյութեր, կատարում նախագծային աշխատանքներ և իրագործում կառուցապատումներ: Ընկերությունը համագործակցում է արտասահմանյան հայտնի արտադրողների հետ, հանդիսանալով նրանցից շատերի բացառիկ ներկայացուցիչը և շինարարական նյութեր է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Իսպանիայից,Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Պորտուգալիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլն: «Կոմֆորտ Ռ և Վ»-ի խանութների ցանցում կարող եք գտնել հատակների և պատերի համար նախատեսված բազմատեսակ երեսպատման սալիկներ, գիպսաստվարաթղթե սալեր, բնական քարեր, խողովակներ, սոսինձներ, սև և գալվանացված մետաղական թիթեղներ, սանիտարական կերամիկա, լողավազանի համար անհրաժեշտ նյութեր, զտիչներ, դռներ և այլն: 2001 թ. Ժնևում (Շվեյցարիա) « Կոմֆորտ Ռ և Վ» կազմակերպությանը շնորհվել է որակի միջազգային մրցանակ: 2011թ. Մադրիդում ընկերությունը ստացել է միջազգային պարգև՝ որպես շուկայում իմիջի և որակի առաջատար: