OfflineEventAttendanceMode

Ցուցահանդեսի կատալոգ
Armenia EXPO 2024

Երևան, Հայաստան

ԷԿՈ ՍՈԼԱՐ

Հայաստան, Երևան, Քեռու - 46/3

+37455851185

info@ecosolar.am

Էկո Սոլարը մասնագիտացված է ֆոտովոլտային կայանների վաճառքով և տեղադրմամբ։ Ընկերության նպատակը ոչ միայն արևային էներգիայի ապահովումն է, այլև հաճախորդների անվտանգության և հուսալիության երաշխավորումը։ Համագործակցելով համաշխարհային բրենդների հետ, Էկո Սոլարը տրամադրում է որակյալ ապրանքներ և միջազգային ստանդարտներին համապատասխան երաշխիքներ։ Էկո Սոլարը առանձնանում է իր անհատական մոտեցմամբ՝ յուրաքանչյուր նախագծի համար։ Մասնագիտացված թիմը տրամադրում է անհատական խորհրդատվություն, մանրակրկիտ ուսումնասիրում է և աշխատում յուրաքանչյուր նախագծի վրա՝ ապահովելով մաքսիմալ արդյունք՝ սկսած ինժեներական և դիզայներական լուծումներից մինչև տեղադրման ավարտը։ Մոնիտորինգի բաժնի մասնագետները 24/7 հետևում են յուրաքանչյուր կայանի անխափան աշխատանքին՝ կանխելով կամ արագ վերացնելով հնարավոր խնդիրները։ Էկո Սոլարը մեծ կարևորություն է տալիս տեղադրումների որակին՝ ընտրելով ամենաորակյալ սարքավորումներն ու դետալները, ինչպես նաև տրամադրում է մինչև 12 տարվա անվճար երաշխիքային սպասարկում ամբողջ համակարգի համար։